ԼՂՊ պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ չբացառեց, որ Քարվաճառում այս գիշեր երկու զինծառայողի զոհվելու պատճառը լինեն միջանձնային հարաբերությունները։
Նա նշեց, որ քննություն է ընթանում և այդ բոլոր հարցերին կարող են պատասխանել միայն քննության ավարտից հետո:
Ավելի վաղ ArmLur.am-ի թղթակիցը Արցախից հայտնել էր, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Քարվաճառում 2 հայ զինծառայող է զոհվել: