Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տվել է համաձայնությունը շփման գծում դիտարկում անցկացնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը Արցախպրեսի հետ զրույցում:
«Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջոցով փոխանցվել է մեր համաձայնությունը՝ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկում անցկացնելու վերաբերյալ»,-նշեց Սարգսյանը: