
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է անում վստահության միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հարցով: Լավրովը նշել է նաև, որ Ռուսաստանը կաջակցի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվի, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք նախագահի, վարչապետի, ԱԳՆ-ի և ՊՆ-ի, Գլխավոր շտաբի մակարդակով ձեռնարկել ենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի աջակցենք կողմերին հրադադարի մասին համաձայնագրի հասնելու հարցում: Պատրաստ ենք աջակցել, որպեսզի համաձայնագիրը չխախտվի»,-ասել է նա:
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Ադրբեջանը կողմ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների շարունակմանը:
«Ադրբեջանը հակված է բանակցային գործընթացին»,-ասել է Ադրբեջանի նախագահը