Դմիտրի Մեդվեդևին ուղեկցող պատվիրակությունը ներկայացուցչական կլինի. կարող է հայտարարվել գազը էժանացնելու մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր Հայաստան ժամանող Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ուղեկցող պատվիրակությունը առավել քան ներկայացուցչական է լինելու: Նրա հետ Երեւան կժամանեն տնտեսական բլոկի` բնական պաշարների եւ էկոլոգիայի, շինարարության, տրանսպորտի  նախարարները, մի շարք փոխնախարարներ, ինչպես նաեւ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը, «Ռոսկոսմոս» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կոմարով եւ այլ պաշտոնատար անձինք:

Ենթադրվում է, որ այս այցելության ընթացքում ռուսական կողմը կհայտարարի Հայաստանին մատակարարվող գազը էժանացնելու մասին: Իսկ թե այլ ինչ խոստումներ կհնչեցնի ռուսական կողմը, հայտնի կդառնա այսօր: Ամեն դեպքում, փաստ է, որ Հայաստանի հասարակությունն այսօր ինտենսիվ քննարկում է այն փաստը, որ ղարաբաղա-ադրբեջանական ճակատում ապրիլի 2-ից սկսված պատերազմի ժամանակ թշնամին հայ զինվորների վրա կրակում էր Ռուսաստանից վերջին տարիներին գնված զենքերով»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս