«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի հանրությանն այս օրերին հուզող հիմնական հարցն այն է, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արդեն երկրորդ օրը շարունակվող հրադադարը որքա՞ն կշարունակվի:
«Ժողովուրդ»-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումների շուրջ զրուցեց ազգությամբ չեխ ռազմական լրագրող, Եվրոխորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության, ԵՄ-Վրաստան խորհրդարանական ասոցիացիայի հանձնաժողովների պատվիրակության, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինայի հետ:
Մեր այն հարցին, թե ինչ եք կարծում՝ հրադադարի մասին նախօրեին ձեռք բերված համաձայնությունը որքանո՞վ հաստատուն կլինի, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հրադադարի առաջարկը Ադրբեջանի կամքով չի եղել: Նրանց, պարզապես, պետք է մի քանի ժամ կամ մի քանի օր հանգստանալ: Դա դեռ չի նշանակում, որ հրադադարը վերջնական կգործի: Կարծում եմ՝ գործողությունները դեռ կշարունակվեն»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում