Ով է ֆինանսավորում Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հիմնած  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ֆինանսավորվում է հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղի) կողմից:

Ժողովուրդ»-ը փորձեց այս լուրերի իսկությունը ճշտել անձամբ Էդմոն Մարուքյանից: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Բնականաբար այդ տեղեկությունը չի կարող համապատասխանել իրականությանը: Մամուլում եղել են նման տեղեկություններ՝ պատվիրված հատուկ ձեւերով, մենք էլ ի պատասխան՝ հերքել ենք: Բայց անգամ հերքելու կամ ինչ-որ պաշտոնական հերքումներ տալու իմաստն էլ չկա: Մեր կուսակցությունը ֆինանսավորվում է մեր կողմից իրականացված դրամահավաքների միջոցով, որի վերաբերյալ մանրամասը մեր ամեն դրամահավաքի ժամանակ ներկայացնում ենք»:




Լրահոս