«Այդպիսի բան չի եղել, որ նա ասի՝ այս մի բանը չեմ կարող անել». հերոսին հիշելիս. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հրապարակեց ղարաբաղա-ադրբեջանական ճակատում վերսկսված ռազմական գործողությունների արդյունքում զոհված եւս 13 զինծառայողի տվյալներ: Նրանց թվում է նաեւ 20-ամյա շարքային Նարեկ Մկրտչյանը:

«Ժողովուրդ»-ը զրուցեց Սյունիքի մարզի Որոտան գյուղի գյուղապետ Սուրիկ Օհանջանյանի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ զինծառայողը զոհվել է ապրիլի 4-ին` հրամանատարի կողքին մինչեւ վերջ պայքարելով թշնամու դեմ: «Նարեկը մանկուց շատ պինդ տղա է եղել՝ որպես իսկական սյունեցի, եւ դա կռվի ժամանակ ցույց տվեց: Այդպիսի բան չի եղել, որ նա ասի՝ այս մի բանը չեմ կարող անել: Նա զոհվեց որպես հերոս, որպես սյունեցի»,- ասաց Որոտանի գյուղապետը:

Տեղեկացնենք, որ Նարեկը ընտանիքի երեք զավակներից մեկն էր, եւ նրա ժամկետային զինվորական ծառայության ավարտին մնացել էր տասը ամիս»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս