![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/11144956_1017730114929263_5250071702645599216_o.jpg)
Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով թշնամական խմբի առաջխաղացումը` անցել են կազմակերպված պաշտպանության: Ծավալված մերձամարտի արդյունքում, հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը` հետ է շպրտվել:
Կատարվածը հերթական անգամ փաստում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում նախօրյակին ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այլև սադրիչ քայլերով փորձում է նպատակաուղղված կերպով ապակայունացնել առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակը: