Հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմը կամավոր իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացնում են Արցախի Հանրապետությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող Ծառայության Միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բացի այդ, դրամական օժանդակություն կհատկացվի վերջին օրերի ռազմական գործողությունների ընթացքում զոհված քաջորդիների ընտանիքներին, ինչպես նաև՝ վիրավորված զինծառայողներին։