Ղարաբաղաադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սահմանային լարվածության սրմանը զուգընթաց շատ կազմակերպություններ, անհատներ սկսեցին օգնություն ուղարկել Արցախ: Այս ամենին անմասն չի մնացել նաև Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը: Բրյուսովցիները նույնպես օգնություն են ուղարկել Արցախ:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: