«Եղբայրն ու հայրը գնացել էին Ռուսաստան, աշխատում էին, որ գոնե ապրեին». զոհված Գոռի ընտանիքն ապրում է ծանր պայմաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հրապարակվեց ղարաբաղա-ադրբեջանական ճակատում վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների նոր տվյալներ: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով  զոհվել է նաև շարքային Գոռ Կիրակոսյանը, ով Արմավիրի մարզի Արևիկ գյուղից էր: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` 18:00-ին, իսկ հուղարկավորությունը` վաղը 14:00-ին:

Արևիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը նշեց, որ Գոռի ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: Գյուղապետը պատմեց, որ Գոռի հայրն ու եղբայրն այս օրերին արտագնա աշխատանքով գտնվում են Ռուսաստանում և երեկ են վերադարձել` զինվորի մահվան բոթը ստանալուց հետո:

«Մեծ եղբայրը`Գրիգորը,  ծառայել է, երկու տարի առաջ էր զորացրվել: Հոր հետ գնացել էր Ռուսաստան`աշխատելու, այս գիշեր են եկել: Այստեղ չէր ստացվում, պարտք ունեին շատ, աշխատում էին, որ գոնե ապրեին», – նշեց գյուղապետը:




Լրահոս