ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին մինչ օրս չի շնորհվել Արցախի ազգային հերոսի կոչում: Եվ սա այն դեպքում, երբ արցախյան ազատամարտում ներդրում ունեցած ՀՀ նախկին ու ներկա մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների` Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Վազգեն Սարգսյանին, Արկադի Տեր-Թադեւոսյանին, այդ կոչումը տվել են: Ու արդյունքում ստացվում է, որ ՀՀ առաջին նախագահը, ում իշխանության օրոք ազատագրվեց Արցախը, եւ հաղթանակ գրանցվեց պատերազմում, ըստ էության, մնում է չգնահատված: ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց. «Ինքը առաջինն ա եղել, որ կարար ստանար: Այսինքն` իրա ժամանակ արդեն Արցախի հերոսի կոչում տալիս էին, եւ ինքը կարար ստանար: Թե ինչու չի ստացել, ես չգիտեմ, ես չեմ այդ կոչում շնորհողը»:




Լրահոս