Զինվորի մարմինը դեռ չի տեղափոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա մարտական գործողությունների ժամանակ, մեր տեղեկություններով, Տավուշի մարզից զոհվել է մեկ զինծառայող՝ Դիլիջան քաղաքի 20-ամյա բնակիչ Վլադիմիր Ալիխանյանը:

Նա 2 ամսից պետք է ավարտեր ժամկետային զինվորական ծառայությունը: Վլադիմիրը տանկիստ էր, ծառայում էր Ֆիզուլիում: Սպասվում էր, որ ապրիլի 5-ին նրա մարմինը պետք է տեղափոխվեր հայրենի քաղաք: Սակայն դա  դեռեւս տեղի չի ունեցել: Վլադիմիր Ալիխանյանին Դիլիջանում կհուղարկավորեն  զինվորական կարգով, ինչպես վայել է հայրենիքի պաշտպանին:

Դիլիջանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ զոհվածը սոցիալապես ոչ բարվոք ընտանիքից է: Վլադիմիր Ալիխանյանի ծնողները արդեն գիտեն ցավալի լուրը, Դիլիջան քաղաքի բազմաթիվ բնակիչներ այցելում են Ալիխանյանների տուն, իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության զոհված զինվորի հարազատներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս