Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության ներկայացուցիչները՝ ատենապետ Նարեկ Գալստյանի գլխավորությամբ, ապրիլի 4ից մեկնել են Արցախ՝ առաջնագիծ, այցելելու ադրբեջանական ագրեսիային դիմակայող Հնչակյան մարտիկներին, ովքեր Երկրապահ կամավորականների շարքերում ապրիլի 2ից գտնվում են մարտական դիրքերում: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ՍԴՀԿ մամլո դիվանից: Արցախի մատույցներից ամբողջ Սփյուռքին կոչով է դիմել Հնչակյան կուսակցության ազատամարտիկների խորհրդի պատասխանատու Վազգեն Սիսլյանը, որով հորդորել է ամբողջ Սփյուռքին ամբողջական մասնակցություն բերել այս օրերին ընթացող պատերազմին:
Այնուհետև ՍԴՀԿ ներկայացուցիչներն այցելել են մարտական հերթապահության մեջ գտնվող, արցախյան ազատամարտի Հնչակյան Մեծն Մուրադ ջոկատի փոխհրամանատար, ԵԿՄ Վանաձորի նախագահ Ռազմիկ Մադարյանին և կամավորականներին: Վերջիններս Արցախում իրավիճակի բարդացման առաջին իսկ օրից ժամանել են Հայկական Երկրորդ Հանրապետություն:
Նույն երեկոյան Ստեփանակերտում ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը հարցարույց է տվել Russian today հեռուստաընկերության արաբական խմբագրությանը՝ արաբալեզու ունկնդիրներին պատմելով Արցախի հայության պայքարի և անկախության կերտման ճանապարհին ունեցած զոհերի մասին: Հաջորդ օրը ՍԴՀԿ ներկայացուցիչներն այցելել են Կուբաթլուի, Ջաբրայիլի և Հադրութի կամավորականներին: Այցը շարունակվում է: