«Ադրբեջանի ԱԳՆ-ի երկակի ստանդարտները թույլ չեն տալիս մեկնաբանել Ադրբեջանից ռուսական Lifenews հեռուստաալիքի լրագրողների արտաքսումը»: Երկրի արտաքին գերատեսչության կայքում ոչ մի մեկնաբանություն չկա: Ընդ որում, տեղական ԶԼՄ-ները համապատասխան հայտարարություն տալիս են՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևին: Հայտարարում են, որ երկրում ռուս լրագրողների ներկայությունն անհիմն է:
Իրականում Ադրբեջանի իշխանությունները փորձել են ստիպել ռուս լրագրողներին տեղեկատվությունն այլ կերպ ներկայացնել: Եվ երբ լրագրողները մերժել են, նրանց արտաքսել են: Lifenews-ի լրագրողը նաև կարևոր շեշտադրում է անում` նշելով, որ Ադրբեջանը հրետանին և «Գրադ» կայանքները դիտմամբ տեղակայում է բնակավայրերում, որպեսզի ցույց տա իբր հայկական կողմը գնդակոծում է բնակելի գյուղերին: Սակայն իրականում հայկական կողմը հրետակոծում է նրանց հրետանին, որտեղից նրանք կրակ են հարձակում հայկական գյուղերի ուղղությամբ:
Ի դեպ Lifenews-ի մյուս նկարահանող խումբը գտնվել է Արցախում, որտեղ նրանց մասնագիտական աշխատանքին որևէ խոչընդոտ չի եղել:
Նշենք, որ ադրբեջանական կողմը Lifenews-ի լրագրողին ստիպել է, որ վերջինս ասի, որ իրենք չեն առաջինը հարձակում գործել: