ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կմեկնարկի ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում էին դեռեւս 2011-ի օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի մոտ ոստիկանների հետ բախումների մեջ: Դրանից հետո Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Տիգրան Առաքելյանին դատապարտեց 6, Արտակ Կարապետյանին` 3, Սարգիս Գեւորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին՝ 2-ական տարվա ազատազրկման: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀԱԿ ակտիվիստներից Ա. Կարապետյանն այս առնչությամբ նշեց. «Ոչ մի ակնկալիք չունեմ, ուղղակի ամեն կերպ ձգձգում են դատավարությունը, որպեսզի առանց դատական վճռի անազատության մեջ պահեն Տիգրան Առաքելյանին»:




Լրահոս