ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Բաքվում արած հայտարարությանը, որը վերաբերում է «սեղանի վրա» առկա պայմանավորվածություններին: «2011 թ. կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել` չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռեւս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներկայացրել է տասը նոր առաջարկ եւ փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»,ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Լեռնային Ղարաբաղում կարգավորման գծով գործնականում բոլոր պայմանավորվածությունները գտնվում են «սեղանի վրա»:
Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` ապրիլի 7ին Բաքվում Իրանի եւ Ադրբեջանի իր գործընկերներ Ջավադ Զարիֆի եւ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ադյունքներով հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը` նշելով, որ «մոտ են այդ պայմանավորվածությունների նվաճմանը»: Լավրովը նաեւ նշել է, որ ՌԴն կոչ է անում միջոցներ ձեռարկել, որպեսզի այլեւս բռնության դրսեւորում թույլ չտրվի ԼՂում: Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները գոհունակություն են հայտնել ԼՂ ում զինադադարի հասնելու հարցում: «Մենք ձգտեցինք օգնել մեր մոտ բարեկամներին հասնելու պայմանավորվածության, որը, հուսով ենք, կպաշտպանվի եւ կկատարվի, այդ թվում` հաշվի առնելով այն, որ կան հայտնի համաձայնություններ, որոնք դեռեւս ընդունվել են 1990 ական թվականներին եւ որոնք վերաբերվում են կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ անժամկետ բնույթ ունեցող պարտավորություններին» ասել է նա: Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:
Նա ասել է, որ այսօր Երեւանում է գտնվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ապրիլի 8-ին նա կլինի Բաքվում: Շփումներն իրագործվել են նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի գծով: «Մենք կարծում ենք, որ ներկայիս իրավիճակը բոլորից պահանջում է ավելի ակտիվորեն նայել անցյալում ունեցած պայմանավորվածությունների վրա, մշակել շփման գծում վստահության միջոցառումներ: Դրանք քննարկվել են ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի հետ: Երեւի այժմ, հաշվի առնելով բռնության ճողփյունը, որը տեղի էր ունեցել եւ որը հաջողվեց այնուհանդերձ հանդարտեցնել, կարելի կլինի վերադառնալ այդ թեմային: Բայց ուզում եմ անմիջապես ասել, որ հակամարտության շրջանում վստահության ամրապնդումը բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է ուժաթափ լինենք այն բանում, ինչ վերաբերվում է ղարաբաղյան հակամարտության բազմակողմանի քաղաքական կարգավորման գտնելու անհրաժեշտությանը», ընդգծել է նա: «Եվ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ որպես երկիր իր ազգային որակով, որը սերտ եւ բարի հարաբերություններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ամեն ինչ անելու է, որպեսզի իր նախաձեռնություններն առաջ տանի այն աշխատանքի հունով, որը վերջին ժամանակում արվել է այդ ուղղությամբ», վստահեցրել է Լավրովը: ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաեւ առաջարկել է վերադառնալ ԼՂում վստահության միջոցների ամրապնդման գծով մեխանիզմների մասին հարցի քննարկմանը:
«Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններում արդեն բարձրացվել էր Լեռնային Ղարաբաղի շուրջ վստահության ամրապնդման միոցառումների մասին հարցը: Այժմ կարելի կլինի վերադառնալ այդ թեմային», ասել է նա: