ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի թիվ 182-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակա¬րանների վաճառքի կարգը (http://minurban.am/lows/files/182k.voroshum.pdf):
Կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմա¬կերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարա-րությունը՝ ՀՀ ՔՆ Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի միջոցով: