Բրիտանական հայտնի BBC հեռուստառադիոընկերությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:
BBC-ի թղթակիցը պատմում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի մասին, որը 4-օրյա պատերազմի օրերին ակտիվ գործողությունների կենտրոն է դարձել: Թղթակիցը հայտնում է, որ ազատամարտիկների միության շենքի բակում են հայտնվել քաղաքացիական անձինք, զինվորական համազգեստով տղամարդիկ, մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարեր, ինչպես նաև լրագրողներ:
«20 տարիների ընթացքում ես ներգրավված եմ եղել խաղաղությանը միտված գործողություններին: Ես սովորեցրել եմ 1990-ականներին իրենց բնակավայրերը լքած իմ ուսանողներին, որ նրանք իրավունք ունեն վերադառնալու, սակայն այսօր ես հրաժարվում եմ իմ խոսքերից»,-պատմում է տեղի համալսարանի ուսանողական թատրոնի ղեկավար Ժաննա Գրիգորովան:
BBC-ն նշում է, որ կոնֆլիկտի կողմերը հրադադար են հաստատել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի վրա հարձակման սպառնալիքներից 24 ժամ անց:
Տեսանյութը՝ այստեղ: