Ուղերձ առողջության համաշխարհային օրվա, Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ամեն տարի նշվող առողջության համաշխարհային օրը համընկնում է ապրիլի 7-ի` Մայրության և գեղեցկության տոնի հետ:
Սիրելի՛ կանայք, օրվա խորհրդին համահունչ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ առողջությունը բացարձակ արժեք է, որը պետք է գնահատել և պահպանել:
Ցանկանում եմ տոնի առթիվ առանձնահատուկ շնորհավորել բոլոր այն բուժաշխատող կանանց, ովքեր վերջին օրերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ևս մեկ անգամ ընգծեցին իրենց կարևոր դերն ու անփոխարինելի նշանակությունը: Հազարավոր քաղաքացիների անունից անսահման ակնածանքի խոսքեր եմ ուղղում Ձեզ առանց վարանելու Արցախ մեկնելու և հայ զինվորի կողքին լինելու համար:
Շնորհակալություն անգնահատելի մարդասիրության, մասնագիտական սխրանքի և մարդկային պարզ ջերմության համար: Միշտ եղեք առողջ և երջանիկ, խաղաղ երկնքի տակ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան