Զոլաքար գյուղը մինչեւ գերեզմանոց ձեռքերի վրա տարավ իր հերոս զավակ Գագիկ Մելքոնյանի աճյունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղը հանդիսավորությամբ, զինվորական ու եկեղեցական կարգով, բազմամարդ թափորով, փառքի ու հպարտության խոսքերով հրաժեշտ տվեց իր հերոս զավակ, Հայոց բանակի ենթասպա, Արցախի հողը պաշտպանելիս զոհված Գագիկ Սուրենի Մելքոնյանին: «Արմենպրես»­ի տեղեկացմամբ՝ հերոսի աճյունը հայրենի Զոլաքար բերվեց ապրիլի 6­-ին: Հոգեհանգիստը տեղի ունեցավ հայրական տանը, որտեղ հերոսացած հայորդու հարազատներին սփոփելու համար այցելեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ՝ հանձնելով Գագիկ Մելքոնյանին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից շնորհված «Մարտական ծառայության համար» մեդալը:

Գագիկ Մելքոնյանի աճյունը ապրիլի 7­-ի առավոտյան տեղափոխվեց Զոլաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ հերոսին վերջին հրաժեշտը տալու համար հավաքվել էին գյուղի մանկավարժներն ու աշակերտները, ծառայակից ընկերները, համագյուղացիները, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը,Մարտունու տարածքի համայքների ղեկավարները, պաշտոնական բազմաթիվ անձինք:Գյուղի եկեղեցում Հոգեհանգստյան կարգ կատարեցին Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվներ Տեր­Գեւորգ քահանա Բարսեղյանը, Տեր­ Տիրատուր քահանա Հակոբյանը եւ Սոթքի եկեղեցու հոգեւոր սպասավոր, Տեր­Հրաչյա սարկավագ Ղազարյանը:Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հերոսին ծաղիկներով ու ծաղկեպսակներով դիմավորելու էին սպասում Զոլաքարի հարյուրավոր մանկավարժներ ու աշակերտներ, ովքեր եկեղեցուց մինչեւ գերեզմատուն ձեռքերի վրա տարան հայրենի հողի պաշտպանության դիրքերում նահատակված հայորդու մարմինը:

Գագիկ Մելքոնյանի աճյունը մայր հողին հանձնվեց զինվորական կարգով,պատվո համազարկերի ու նվագախմբի ռազմաշունչ հնչյունների ներքո: «Գագիկ Մելքոնյանը մեր դպրոցի աչքի ընկած աշակերտներից էր՝ խելացի ու հայրենասեր, ողջ գյուղում ճանաչված, հարգված անձնավորություն: Որպես պայմանագրային զինծառայող՝ նա մարտական ծառայություն էր իրականացնում մեկ այլ վայրում, սակայն երբ Արցախը ենթարկվեց թշնամու ընդհանուր հարձակմանը, նա հերթափոխը հանձնելու փոխարեն կամավոր մեկնեց առաջին գիծ եւ զոհվեց հայրենափրկության դիրքերում:Նրան հավերժ կհիշեն մեր գյուղի սերունդները՝ խոնարհվելով նրա գործի ու անվան առջեւ»,­«Արմենպրես»-­ի հետ զրույցում նշեց Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Մելիքյանը:




Լրահոս