Ապրիլի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորեց նրան Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և Արգենտինայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին: Դեսպանը հավաստիացրեց, որ պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն:
Անդրադարձ կատարվեց նաև վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում տեղի ունեցած զարգացումներին: