Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է «պանամական փաստաթղթերի» կոռուպցիոն մեղադրանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ անդրադարձել է «պանամական փաստաթղթերի» կոռուպցիոն մեղադրանքներին: Այդ մասին նա խոսել է «Համառուսական ազգային ճակատ» ֆորումի ժամանակ, փոխանցում է BBC-ն:

Պուտինը օֆշորային ընկերությունների մասին հրապարակումները «ներսից իրավիճակն ապակայունացնելու» փորձ է անվանել: Նրա խոսքով՝ հրապարակումների հեղինակներն իրենց առջև խնդիր են դրել Ռուսաստանն ավելի «զիջողական» դարձնելու:

Նա հերթական անգամ նշել է, որ պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերում, որոնց վրա հիմնված են հրապարակումները, իր անունը չի հիշատակվել: Ընդ որում, Պուտինը հավելել է, որ հպարտանում է այնպիսի մարդկանցով, ինչպիսին իր ընկեր Սերգեյ Ռոլդուգինն է, ում անունը կապվում է օֆշորային կառույցների հետ, որոնցով ենթադրաբար մոտ 2 միլիարդ դոլար է անցել:

«Իր վաստակած գումարները նա ծախսել է երաժշտական գործիքների ձեռքբերման վրա»,- ՏԱՍՍ գործակալությունը մեջբերում է Պուտինի խոսքը:

Հիշեցնենք, որ Mossack Fonseca-ի փաստաթղթերը հրապարակվել էին համաշխարհային առաջատար լրատվամիջոցներում ապրիլի 3-ին, որոնցում, մասնավորապես, նշվում է Սերգեյ Ռոլդուգինի անունը, ով նշված է որպես երկու օֆշորային ընկերությունների սեփականատեր, ով կասկածելի գործարքների է կատարել Պուտինի այլ մտերիմների և կառույցների հետ:




Լրահոս