«Տղերքը դիրքերում են, իսկ ես ստեղ եմ». երկու ոտքից զրկված Դավիթը հիմա ևս պատրաստ է մեկնել ծառայության (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալում այս պահին բուժում է ստանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման հետևանքով վիրավորված 32 զինծառայող, որոնցից 5-ը գտնվում են ծանր վիճակում:

Այսօր լրագրողները հնարավորություն ունեցան զրուցելու արդեն համեմատաբար լավ վիճակում գտնվող զինծառայողների հետ: Դավիթ Գրիգորյանի մասին նախկինում էլ էինք գրել. նա այն զինծառայողն է, ում երկու ոտքերն էլ կտրված են, սակայն Դավիթը հիմա էլ պատրաստ է մեկնել առաջնագիծ:

«Ցավ ընդհանրապես չէի զգում: Նախարարին խնդրել եմ նորից գնալ ծառայության, ինքն էլ ասել է` կանենք», – նշեց նա:

Դավիթը շատ է մտահոգված, որ իր ընկերներն այս պահին առաջնագծում են, իսկ ինքը` ոչ:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս