ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նրանք ԱԺ-ում էլ նույն ձեւով անհիմն բաներ էին ասում: Պահանջում էին Ղարաբաղի ազատությունը ճանաչել եւ այլն: Հայաստանին տուպիկ են մտցնում»:

Ռաֆիկ Պետրոսյան «168 ժամ»

ՀՀԿ-ական ծերակույտի անդամների տարիքն իրոք որ արդեն իրեն զգացնել է տալիս, քանի որ կարծես թե հիշողության հետ կապված էլ սկսում են խնդիրներ առաջանալ: Պատգամավորը, մոռանալով իր կուսակցական պատկանելությունը, խոսում է երկիրը «տուպիկ» մտցնելու մասին, դեռ մի բան էլ քննադատում ընդդիմությանը: Իսկ ո՞վ է այս երկիրը «տուպիկ» մտցնում հիմա՝ իհարկե ՀՀԿ-ն, ո՞վ է թալանում երկիրը՝ ՀՀԿ-ն, ո՞վ է հովանավորում քրեական տարրերին եւ հովանավորվում նրանց կողմից՝ ՀՀԿ-ն, ո՞վ է վարպետացած անհիմն բաներ ասելու մեջ՝ ՀՀԿ-ն, որի ասածները նույնիսկ իրենց համար հիմնավոր չեն եղել:




Լրահոս