Բակո Սահակյանը հայտարարեց, որ հակառակորդի լայնամասշտաբ հարձակումն անակնալ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քանի որ վերջին շրջանում մենք գտնվում ենք հակառակորդի կողմից զինադադարի հաճախակի խախտման պայմաններում, մենք այդ տեղեկությունը ընկալել ենք` որպես հակառակորդի կողմից մշտապես կատարվող գործողություն և որպես հերթական սպասվող զարգացում` մեր գործողություններն այդպես ենք իրականացրել: Քիչ առաջ այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` հավելելով, որ այդկերպ նրանք իրար հրաժեշտ են տվել:

«Երբ մենք բաժանվել ենք մեկը մյուսից, ԼՂՀ ՊԲ հրամանատարը գնացել է իր աշխատասենյակ և շարունակել լրացումներ կատարել: Եվ հակառակորդը գիշերը ժամը երեքին սկսելով ռազմական գործողությունները` հնարավորություն չի տվել օպերատիվ գնահատել` իբրև լայնածավալ սկսած ռազմական գործողություն»:

Բակո Սահակյանի փոխանցմամբ` այն պահից, երբ ինքը հայտնվել է ՊԲ հրամանատարական կետում, ծանոթանալով ստեղծված իրավիճակին, տվել է հանձնարարականներ, որ պետք է կազմակերել ոչ թե դիմադրություն, այլ իրականացնել միջոցառումներ` հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու և նպատակը հասկանալու ուղղությամբ: Նախագահի գնահատմամբ` վերջին իրադարձությունները հիմք կհանդիսանան միջազգային հանրության համար` վերանայելու իրենց դիրքորոշումը:




Լրահոս