«Եթե Ադրբեջանը հերթական անգամ խախտի ձեռք բերված պայմանավորվածությունը, ապա զինված ուժերը հասցնելու են հաջորդ անհրաժեշտ հարվածը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ հեռարձակմամբ ընթացող ասուլիսի ընթացքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր հայտարարեց. «Ի սկզբանե Ադրբեջանի կողմից աղավաղված է ներկայացվել իրականությունը, հիստերիայի մեջ են ընկել և ամեն անգամ մատնանշել տարածքներ, տարածքներ և այլն: Այս հինախնդիրը ծնվել է մեկ դար առաջ: Մենք այսօր չենք պայքարում տարածքների համար, պայքարում ենք մեր հայրենիքի համար: Մենք, ինչպես նաև հնարավորությունը, Արցախում չենք իրականացնում պայքար` ուղղված Արցախի բնակչության ֆիզիկական անվտագությանը: Այսօր հայ ժողովուրդը պայքարում է իր արժանապատվության համար: Մնք առաջնամարտիկներն ենք, և իրականացնում ենք յուրահատուկ առաքելություն: Մենք շարունակելու ենք իրականացնել ծառայողական առաքելությունը»:

Լրագրողի հարցին` ի՞նչ է կատարվում այս պահին` Ղարաբաղը պատրաստվում է նո՞ր պատերազմի, նախագահը պատասխանեց.  «Մենք պատերազմում ենք խաղաղության համար: Այս վերջին գործողությունները մենք ընկալում ենք այդպես` մենք պատրաստ ենք զրկանքներ կրելու, հնարավորություն ունենալու վերջնական ազատություն ձեռք բերելու: Մենք բազմաթիվ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել` կապված նաև կրակի դադարեցմամն հետ, բոլորը, սակայն, Ադրբեջանի կողմից խախտվում էին: Մենք գործ ունենք մի կողմի հետ, որն այս նույն երկար տարիների ընթացքում չի պահպանել պայմանավորվածությունները: Մենք իրականացնում ենք բազմաթիվ այլ նշանակության միջոցառումներ: Ներկայացնում ենք մեր կողմից տրված համաձայնությունը և ակնկալիքները: Մենք բոլորին հորդորում ենք լինել զգաստ` հենց հաշվի առնելով այն հանգաանքը, որ ունենք տասնյակ պայմանավորվածություններ, բայց Ադրբեջանի կողմից խախտված և շփման գծում խնդիրներ ստեղծած: Եթե Ադրբեջանը հերթական անգամ խախտի այս վերջին անգամ ձեռք բերված պայմանավորվածությունը, այդ դեպքում զինված ուժերը մեր մյուս ստորաբաժանումների հետ միասին հասցնելու են հաջորդ անհրաժեշտ հարվածը»:




Լրահոս