ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ԼՂՀ ՊԲ հրամանատարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԲ շտաբում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին և Պիեր Անդրյուին, որին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:

Հանդիպմանն Արցախի պաշտպանության նախարարն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տեղ գտած զարգացումներին, ներկայացրել անհերքելի ապացույցներ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և մասնավորապես՝ խաղաղ ազգաբնակչության դեմ կատարված անմարդկային քայլերի վերաբերյալ:

Համանախագահներն, իրենց հերթին, վերահաստատել են խաղաղ բանակցությունների ճանապարհով հիմնախնդիրը լուծելուն միտված քայլերի անհրաժեշտությունը և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք հետագա գործընթացների հեռանկարը:




Լրահոս