ՀԱՐՑ. Գիտեմ, որ կտակը վիճարկելի է, իսկ նվիրատվությունը՝ ոչ: Ինչո՞ւ է այդպես, ի՞նչ տարբերություն կա դրանց միջեւ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մխոյանի հարցի վերաբերյալ կարող ենք ասել, որ քաղաքացին մոլորության մեջ է: Մասնավորապես, ե՛ւ կտակը, ե՛ւ նվիրատվության պայմանագիրը գործարքներ են, սակայն այն տարբերությամբ, որ կտակը միակողմանի գործարք է, իսկ նվիրատվության պայմանագիրը՝ երկկողմանի: Հետեւաբար, ե՛ւ կտակը, ե՛ւ նվիրատվության պայմանագիրը ենթարկվում են գործարքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր դրույթներին՝ ներառյալ գործարքների անվավերության վերաբերյալ նորմերին: Դա նշանակում է, որ ե՛ւ կտակը, ե՛ւ նվիրատվության պայմանագիրն օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով կարող են վիճարկվել դատական կարգով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, եթե անձը կանգնած է ընտրության առջեւ՝ իր մասնաբաժինը կտակելու, թե նվիրատվություն կատարելու հարցում, ապա, չնայած երկուսն էլ համարվում են գործարքներ եւ կարգավորվում նույն օրենսդրությամբ, խորհուրդ ենք տալիս ընտրել նվիրատվության տարբերակը, քանի որ, ինչպես նշված է պատասխանում, այդ գործարքում առկա են երկու կողմեր: