ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. «ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից գյուտարար Ռուբիկ Մարտիրոսյանին 25.10.2012թ. տրված թիվ 2674A արտոնագրով, յուրահատուկ տեխնոլոգիաների պրոցեսներով գիտականորեն մշակված բաղադրատոմսերով, ցորենի տարատեսակ ալյուրների, կենսաբանական ֆունկցիոնալ նշանակություն ունեցող հայկական ընտրյալ հատապտուղների, արմատապտուղների եւ բույսերի փնջով համեմված, առանց կայուցացուչների եւ արհեստական հավելումների, ինչպես նաեւ առանց գենետիկորեն ձեւափոխված տարրերի թխած, բոլոր տարիքի մարդկանց համար օգտակար «ԼԱՈ» դիետիկ հաց: Այս հացատեսակում օգտագործված էկոլոգիապես մաքուր սննդամթերքներն իրենց կազդուրիչ հատկություններով նպաստում են շաքարային, երիկամային, լեղաքարային եւ այլ հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը»:
Խնդրում եմ ինձ օգնել՝ ճշտելու, թե նշված իրազեկումը ՀՀ ԱՆ գովազդային գործակալությունում պետք է գրանցվի, թե ոչ:

Ռուբիկ Մարտիրոսյան (գյուտարար)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է սննդամթերքի բուժիչ հատկությունների, ինչպես նաեւ հատուկ նշանակության սննդամթերքի գովազդն առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման: Միեւնույն ժամանակ, նույն հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ արգելվում է գովազդել այն սննդամթերքն ու սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները, որոնք չունեն դրա անվտանգությունը հիմնավորող փաստաթղթեր:
Ամփոփելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները՝ հայտնում եմ, որ սննդամթերքի բուժիչ հատկությունների, ինչպես նաեւ հատուկ նշանակության սննդամթերքի գովազդն իրականացնելու համար նախեւառաջ անհրաժեշտ է դրանց անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի առկայությունը:

շարունակելի
ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Մարինե Հայրապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե մեզ դիմած քաղաքացին ունի տվյալ սննդի անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ, ապա կարող է դա ներկայացնել ԱՆ՝ խնդրին որոշակի լուծում տալու նպատակով:




Լրահոս