Եղնիկներում հակառակորդը կրակ է արձակել հայ զինծառայողների ուղղությամբ. նրանք փորձում էին դուրս հանել մեր հերոսների մարմինները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր Եղնիկներում հակառակորդի արձակած կրակոցներից հայ զինծառայողներ են վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զինծառայողները փորձել են չեզոք գոտուց տեղափոխել ընկած հերոսների մարմինները:

Մեզ հայտնի դարձավ, որ վիրավորները երեքն են: Երկուսի վիճակը կայուն է, մեկինը` ծանր: Վերջինս Արցախից Երևան է տեղափոխվել:

Կասկածից վեր է, որ բոլորի մարմինները դուրս են բերվելու: Այստեղ, թերևս, հարկ է նկատել, որ ադրբեջանական կողմը շատ ավելի մեծ քանակությամբ զոհերի դիեր ունի հայկական կողմում:

Թեպետ, Ադրբեջանն իր ողջերին չի գնահատում, ուր մնաց` զոհերի հետևից գա:




Լրահոս