36 զոհ, 122 վիրավոր. անհայտ կորածների դիեր են գտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ՊԲ-ում ՊԲ օպերատիվ շտաբի պետ գնդապետ Առուստամյանի փոխանցմամբ` անցած օրվա ընթացքում, լարվածությունը նկատելի նվազել է, նկատվել են հրաձգության դեպքեր, որոնց հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ ևս մեկ զինծառայող:

Ըստ վերջին տվյալների` իրականացված գործողությունների արդյունքում խոցվել է հակառակորդի ևս մի անօդաչու սարք:

«Ներկայացնեմ մարդկային կորուստների վերջին ճշտված տվյալները: Ապրիլի 1-ից մինչև 7-ը 122 վիրավոր ունենք, 36 զոհված: Թվի ավելացումը պայմանավորված է նրանով, որ մարտադաշտում որոնման արդյունքում հայտնաբերվել է ևս չորս անհայտ կորած համարվող զինծառայողի դի»,- հայտնեց Առուստամյանը:




Լրահոս