“Ինդոնեզիայում դեսպանատան գոյությունը դժվար է հայ-ինդոնեզական գործուն կապերով և փոխադարձ հետաքրքրություններով բացատրել։ Դիվանագիտական աշխատանքի նրբություններին տեղյակ անձինք այդ մարմաջը բացատրում են այս կամ այն մեծահարուստի դեսպան նշանակվելու կամ իշխանության կողմից որևէ քաղաքական դեմքի դեսպանի պաշտոն նվիրաբերելու անզուսպ ցանկությամբ։ Երեկ ԱԳՆ-ի ներսից նոր տեղեկություններ ստացանք։ Պարզվում է՝ մոտ ժամանակներում ՀՀ դիվանագիտական կորպուսում մեծ փոփոխություններ են սպասվում։ Փոփոխություններ չեն լինի միայն ԱՊՀ երկրների դիպկորպուսներում, մինչդեռ եվրոպական երկրներում մեծ փոփոխություններ են սպասվում՝ հիմնականում ռակիրովկաներ։
Եվ փոխվելու է ԱՄՆ-ում 2005 թվից ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է։ “Դիվանագիտական ծառայության մասին” օրենքը թույլ չի տալիս անվերջ դեսպան աշխատել, դեսպաններին, որպես կանոն, ռոտացիայի են ենթարկում՝ վերադարձնում հայրենիք։ Այլ բան է, որ այս կանոնը ոչ միշտ են կիրառում և ոչ բոլորի հանդեպ։ Մարգարյանն ըստ էության գերազանցել է բոլոր լիմիտները և պետք է վերադառնա։ Հիշեցնենք, որ մինչ դեսպան նշանակվելը նա 2000 թվից ՀՀ արտգործնախարարի տեղակալն էր”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ այսօրվա համարում