«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա ապրիլի մեկի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1 միլիարդ 621 միլիոն 900 հազար դոլար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ վերջին մեկ ամսում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 59 միլիոն դոլարով:
Իսկ անցած տարվա դեկտեմբերի համեմատ ՀՀ միջազգային պահուստները նվազել են 150 մլն դոլարով: Դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պահուստները եղել են 1 միլիարդ 771 միլիոն 200 հազար դոլար: Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ աճել է Հայաստանի պետական պարտքը: Այս տարվա մարտի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հասել է 5 միլիարդ 196 միլիոն 100 հազար դոլարի:
Այս տարվա անցած երեք ամիսների ընթացքում պետական պարտքը աճել է մոտ 120 մլն դոլարով: Ի դեպ, առավել արագ աճում է Հայաստանի արտաքին պարտքը: Մարտի 31-ի դրությամբ այն հասել է 3 միլիարդ 917 միլիոն 900 հազար դոլարի՝ երեք ամսում աճելով մոտ 80 մլն դոլարով»:
Առավլ մանրամասն` թերթի այսօրվա համարում