Խոսրով Հարությունյանի և պաշտոնյա որդու ունեցվածքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռոբերտ Հարությունյանն այս տարվա մարտի 4-ին նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: Ինչպես հայտնի է՝ նա ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի որդին է: Ռ. Հարությունյանի հայտարարագրից տեղեկացանք, որ վերջինիս դրամական միջոցները պաշտոնը ստանձնելիս կազմել են 25 մլն դրամ եւ 30 հազար դոլար:

Բացի այդ՝ նա երեք ընկերություններում բաժնեմաս ունի՝ ավելի քան 5.5 մլն դրամ արժողությամբ: Նա հայտարարագրել է նաեւ երկու ավտոմեքենաներ՝ «Volkswagen Touareg 3.2» եւ «Nissan X-Trail 2.51» մակնիշի, 2-ական բնակարան, հողամաս եւ շինություն: Փոխնախարարի պատգամավոր հոր դրամական միջոցները անցած տարվա վերջում կազմել են 55 հազար դոլար:

Նրա տարեկան եկամուտը կազմել է մոտ 8 մլն դրամ, որը գոյացել է կենսաթոշակից եւ աշխատավարձից: Ի դեպ, Հարությունյան ավագը երեք ընկերություններում բաժնեմասեր ունի՝ 2 մլն 75 հազար դրամ արժողությամբ»:

Առավլ մանրամասը` թերթի այսօրվա համարում




Լրահոս