Ադրբեջան մեկնող ռուսական էմիսարները փորձում են «բլից-կրիգ» իրականացնել նաև դիվանագիտական «գետնի» վրա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանյան մեր աղբյուրների փոխանցմամբ` այս օրերին «նոն-ստոպ» ռեժիմով Ադրբեջան մեկնող ռուսական էմիսարները փորձում են «բլից-կրիգ» իրականացնել նաեւ դիվանագիտական «գետնի» վրա` կանխելով թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան, այդ թվում եւ Ղարաբաղ կատարած այցի, թե սպասվելիք նոր հրադադարի համաձայնագրի արդյունքները:

Թե Լավրովը, թե դրանից առաջ Շոյգուն ու Պատրուշեւը եւ թե այսօր Մեդվեդեւը մեկ հարց են դնելու անհաջող «բլից-կրիգից» դեռ ուշքի չեկած, բոլոր ռուս հյուրերին շնորհակալությամբ հեղեղած Ալիեւի առաջ` պետք է անդամակցել ԵԱՏՄ-ին: Ալիեւը ծանրացնում է հարցի պատասխանը, սակայն, նույն աղբյուրների փոխանցմամբ, Թուրքիան երբեք նման բան Ալիեւին թույլ չի տա: Հակադարձ հայցով էլ Ռուսաստանը վախեցնում է Ալիեւին, որ Հայաստանը կգրավի էլի որոշ տարածքներ:

Հայաստանն էլ, շատ լավ հասկանալով, որ իրեն փորձում են այս խաղում օգտագործել, լայն համագործակցություն է սկսել Եվրոպայի հետ: Առաջիկա շաբաթ Ղարաբաղ կայցելեն եվրոպական հայտնի դեմքեր, որոնք հենց Արցախից Ղարաբաղի օգտին հայտարարություններ կանեն՝ բնականաբար, «չանտեսելով» Ռուսաստանին: Մեր աղբյուրները չցանկացան անուններ տալ. «Կգան՝ կտեսնեք»:

Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում




Լրահոս