Հանրապետության տարածքում`
Ապրիլի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-12-ը` առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը` առավելապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևանի ապրիլի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.40C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.50C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.20C