Հրապարակ. Գանձասարի ժայռակերտ առյուծի հեղինակին չեն վճարել աշխատանքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հրապարակե օրաթերթը ուշագրավ մանրամասները է ներկայացնում Գանձասարում գտնվող քարակերտ Առյուծի ստեղծման մասին: Ներկայացնում ենք հոդվածից հատված:
“Այդ պահին իմ մեքենան խարաբ էր: Մենք տղաներով բրթում էինք իմ մեքենան: Լևոն Գուրգենիչը որ տեսավ, ասեց՝  եթե շինես առյուծը, քո ասածն անես, մի հատ ավտո կնվիրեմ: Ասեց՝ ի՞նչ մեքենա ես ուզում: Ասեցի՝ “Պրադոե”: Իհարկե, Գանձասարի առյուծն ավելին արժեր, քան “Պրադոն”, բայց նկարիչն ամաչել է առևտրի մեջ մտնել հայտնի բարերարի հետ:
“3 տարի աշխատել եմ՝ գիշեր-ցերեկ, ձմեռ-ամառ: Վերջում էլ դուրս եկավ, որ ինքը պատրվակ գտավ, ինձ հետ  կոնֆլիկտի մեջ մտավ ու ինձ չվճարեցե: Բացի ժայռաքանդակը, Արամ Ավագյանը նաև ձիաբուծարանի կառուցմամբ, Գանձասարի կանաչապատմամբ է զբաղվել, շենքերի ֆասադների դիզայնով: Սկզբնական շրջանում Լևոն Հայրապետյանը վստահել է իր դիզայներին, նույնիսկ տնօրեն է նրան նշանակել: Շինարարական աշխատանքների ժամանակ, ինչպես հաճախ է պատահում բարեգործների տրամադրած միջոցների հետ, որոշ նյութեր անհետացել են: Լևոն Հայրապետյանին ահազանգ է եղել, թե նկարիչը ,սալյարկանե աննպատակ ծախսել է: “Զանգել էին իրեն Ռուսաստան, ստեր էին ասել, որ ես, իբր, 60 տոննա սալյարկա եմ ծախսել աննպատակ: Նա էլ, առանց “ռազբորկա” անելու, միանգամից հավատացել էր և հեռացրեց ինձ տնօրենի պաշտոնիցե: Հիմա, ժամանակ անց, Արամը հասկանում է, որ սա ուղղակի առիթ էր, որ իրեն չվճարեին իր քրտնաջան աշխատանքի դիմաց:
 Շարունակությունը՝  “Հրապարակ”-ի այսօրվա համարում




Լրահոս