
Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող ՌԴ-ն բավական թանկ է նստում ՀՀ պետական բյուջեի վրա:
Այս մասին այսօրվա համարում գրում է “Ժողովուրդ” օրաթերթն ու հավելում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սմիրնովի և ՌԴ ԱԱԽՔ Ն. Պատրուշևի գլխավորած երեք պատվիրակությունների՝ հունիս-հուլիս ամիսներին ՀՀ կատարած այցերը, ինչպես փաստում են “Ժողովուրդ”-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, ՀՀ բյուջեի վրա նստել են ընդհանուր հաշվով 17 մլն 868 դրամ կամ մոտ 43,5 հազար դոլար: Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետբյուջեից արդեն այդքան գումար դուրս է գրվել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք ,Ժողովուրդե-ի այսօրվա համարում