Առավոտ. Ինչո՞ւ փոխվեց Ժիրայր Սեֆիլյանի դիրքորոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“”Նախախորհրդարանի” վերջին հանրահավաքում “Շուշի” առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը խոսելով իշխանության բուրգի մասին՝ ասաց. “Եթե կիրառեն ուժ, ապա այդ ուժին կստանան բիրտ ուժ”։ Մինչդեռ սրանից 4 ամիս առաջ՝ մարտի 20-ին, Բաց քաղաքացիական խորհրդի նիստում նա կտրականապես դեմ էր ուժ կիրառելուն։ Նա ասում էր. “Մենք բախումների կողմնակից չենք, այդ մարտավարությանը համաձայն չենք։ Աոաջարկն այն է, որ պետք է արհամարհել դրանք։ Եթե երդումը կեղծ է, այդ երդումով Սերժ Սարգսյանը չի դառնում հայ ժողովրդի նախագահ։ Պետք է արհամարհել և վերջ”։
 
“Առավոտը” պարոն ՍեՖիլյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է փոխվել այս ամիսների ընթացքում, որ Դուբ Ձեր մոտեցումները փոխել եք, ինչո՞ւ այն ժամանակ դա խորհուրդ չէիբ տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին, հիմա ինքներդ հայտարարում եք, որ եթե կիրառեն ուժ, կստանան բիրտ ուժ։ Նա պատասխանեց. “Ես միշտ դեմ եմ եղել և այսուհետ ևս դեմ եմ լինելու ցնցումների, ուժի կիրառման միջոցով փոփոխության հասնելու քայլերին։ Իմ խոսքերն իրար չեն հակասումե”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ “Առավոտ”-ի այսօրվա համարում




Լրահոս