
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պլանավորվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ վարչապետը Հայաստանում էր, որտեղ նրան ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: