Դե արի ու հասկացիր, թե ում կողմից է հիմա Ռուսաստանը. Կոմանդոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արկադի Տեր-Թադևոսյանը դժվարանում է մեկնաբանել` ինչ խաղեր են ընթանում Արցախի շուրջ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոմանդոսն այսօր վստահեցրեց, որ Ադրբեջանը խաբել է Ռուսաստանին. «Խոստացել է, որ ժամանակակից զենքը Ղարաբաղում չի գործածվելու: Դե հիմա թող Շոյգուն ու Մեդվեդևը պարզեն այդ հարցը: Այսինքն` Ադրբեջանը նորից ստոր քայլ է արել: Դե արի ու հասկացիր, թե ում կողմից է հիմա Ռուսաստանը»:

Ըստ Կոմանդոսի` ռուսական կողմը հայտարարում է, թե Հայաստանն իրենց ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկերը. «Եթե մենք որևէ տարածք հանձնենք, ապա կօգնենք հակառակորդին մոտենալ ու ավելի արագ խեղդել մեզ: Ռուսաստանը շատ լավ դա հասկանում է»:

Արկադի Տեր-Թադևոսյանի գնահատմամբ` Ռուսաստանը տնտեսական շահեր ունի:

 




Լրահոս