Քանի դեռ մենք կարողանում ենք վերահսկել սահմանների պաշտպանությունը, խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությունը չկա. ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, թե այս հարցը կարող է մտնել որոշ երկրների քաղաքական շահերի մեջ: Ռուստամյանը նաև նշեց, որ ի վերջո պետք է իմանալ, որ ստեղծվել է նոր իրավիճակ: «Այս ամենից հետո, որ միջազգային հանրությունը համապատասխան արձագանքի, և հենց այդ ուղղությամբ էլ աշխատում ենք։ Մենք պետք է ձևավորենք թղթածրարը Ադրբեջանի դեմ, որի հիմքերը կան»:
Նա հավելեց, որ միջազգային կարգավորման նոր փուլը սկսվեց, և հայկական կողմը պետք է ավելի պատրաստված, լիարժեք թղթածրարով ներկայանա, որի ֆոնի վրա Ադրբեջանին հնարավոր չլինի խեղաթյուրել իրականությունը: