Եկեղեցին կարիք չունի գարշապար լիզողների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը օգոստոսի 3-ին նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որտեղ տարակուսանք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգեւոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ:
Aravot .am-ի փոխանցմամբ, Նուրհան արքեպիսկոպոսը նամակում նշում է, որ ժողովի որոշումն իր վրա ծանր եւ անհաճո տպավորություն է թողել. ինչպե՞ս կարելի է եկեղեցու իշխանավորին անտեսել հանուն մի պարզ քահանայի: Երուսաղեմի հայոց պատրիարքը այնուհետեւ հավելում է. ,Եթէ չեմ սխալիր, յառաջիկայ նոյեմբերին Նորվան սրբազանի առաջնորդական շրջանը կաւարտէր եւ Գերագոյն հոգեւոր խորհուրդի պատկեր-անդամները կրնային այն ատեն ,ընդունիլե իր հրաժարականը: Մի՞թէ Ձեր ,Շինարար կաթողիկոսիե համբաւը իսկապէս կուզեք կարգալոյծ հռչակւածներու շարքը երկարելու ջնջելե:
Երուսաղեմի հայոց պատրիարքը նամակում գրում է նաեւ, թե տարիներ անց համոզվել է,որ Վեհափառ հայրապետին  ավելի հետաքրքրում  են արտաքինն ու նյութականը: Հոգեւորականը նաեւ մտահոգություն է հայտնում, որ վախի եւ սպառնալիքի մթնոլորտում առողջ սերունդ չի կարող լինել, կտուժեն ժողովուրդն ու մայր եկեղեցին, մինչդեռ, նրա ձեւակերպմամբ, ավելի կարիք կա մաքրակրոն եւ զարգացած եկեղեցականների, քանի գարշապար լիզողների:
Նուրհան սրբազանը, իբրեւ բողոքի նշան, կաթողիկոսին հղած նամակում հայտնել է սեպտեմբերի 21-28-ը կայանալիք եպիսկոպոսական ժողովին իր՝ չմասնակցելու մասին:




Լրահոս