ՀՀ արտաքին գործերի նախարարությունը երեկ արձագանքեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Բաքվում արած հայտարարությանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի առաջարկների մասին:
Ըստ պարզաբանման` խոսքը, մասնավորապես, 2011 թվականին կողմերին ներկայացված Կազանի փաստաթղթի մասին է, որը Ադրբեջանը հրաժարվում է ընդունել ՝չնայած նախօրոք ձեռք բերված համաձայնությանը: Այժմ այդ փաստաթուղթը կրկին բանակցությունների սեղանին է:
ArmLur.am-ը այս առնչությամբ զրուցեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյան հետ, ով նշեց, որ բոլոր նմանատիպ փաստաթղթերի նպատակը մեկն է՝ Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տալ, ինչի փոխարեն ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: