ԱԻՆ պատանի փրկարարներն աչքի են ընկել միջազգային հավաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 15-28-ը Բելառուսի Գոմել քաղաքի մոտ գտնվող “Փրկարարե ճամբարում անցկացվել է պատանի հրշեջ-փրկարարների 11-րդ միջազգային հավաքը, որին ընդգրկված էր նաև ՀՀ ԱԻՆ փրկարարների պատանեկան ջոկատը` Հայաստանի տարբեր մարզերից ընտրված 13-16 տարեկան 7 պատանի։
Հավաքին մասնակցում էր 15 երկրի թիմ (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Սերբիա, Լատվիա, Լիտվա, Ֆրանսիա, Մոլդովա, Ղազախստան, Ղըրղըզստան, Հարավային Կորեա, Ադրբեջան, Լեհաստան):
ԱԻՆ թիմի նախապատրաստական աշխատանքներն իրականացվել էին ՓԾ փրկարար ուժերի, բժշկական ապահովման վարչությունների, ՃԿՊԱ մասնագետների և ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնի մասնագետների կողմից: Երեխաները նախապատրաստական դասընթացների ու պարապմունքների օգնությամբ ծանոթացել էին առաջին բուժօգնության, փրկարարական գործի ու հրդեհաշիջման հիմունքներին։ Պատրաստվել էր նաև մեր երկիրը և ԱԻ նախարարությունը ներկայացնող գեղարվեստական բեմադրություն։
Հավաքի ընթացքում թիմերը պետք է մասնակցեին տարբեր մարզական ու մշակութային մրցութների։ Արդյունքում՚ ԱԻՆ պատանեկան թիմը նվաճելով էր 2-րդ մրցանակը` սպորտլանդիայից, 3-րդ մրցանակը` թիմի գեղարվեստական ներկայացումից և ,911ե փրկարարական համակարգչային խաղից, ու գրավել էր 1-ին տեղը` պատի թերթի ,Նորարարությունե անվանակարգում:
Հավաքի փակման օրը ընտրվեցին երեք լավագույն գեղարվեստական համար ունեցող թիմեր, որոնց մեջ մեր թիմը:
Հուլիսի 17-ին թիմի հետ հանդիպել էր նաև այդ օրերին Գոմելում ՀԱՊԿ ԱԻ համակարգող խորհրդի նիստին մասնակցող ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը:
Հուլիսի 27-ի թիմը մասնակցել է Բելառուսի հրշեջ ծառայության կազմավորման 160-ամյակին նվիրված շքերթին, որից հետո ԱԻՆ թիմի անդամներին ընդունել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը:




Լրահոս