Ալիևը երկրորդական, երրորդական դեր ունի. հիմնական տականքը Էրդողանն է. Գուրգեն Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն առաջինն օգնեց իր ռազմավարական ընկերոջը, իսկ հետո ապահովեց իր հարավային սահմանները: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

«Ադրբեջանը ներքաշեց ինչպես ԴԱԻՇ-ին, այնպես էլ ահաբեկիչների տարբեր երկրներից, ինչը լրջագույնս կվտանգեր Հարային Կովկասին,  իսկ Ռուսաստանն առաջինն օգնեց իր ռազմավարական ընկերոջը, իսկ հետո ապահովեց իր հարավային սահմանները», – նշեց նա, միաժամանակ ընդգծելով` անընդունելի այն փաստը, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին:

Հարցին` հնարավոր է սահմանին նման լարվածություն կրկին լինի, Եղիազարյանը ասաց, որ դա կախված է Թուրքիայից: «Չեմ կարծում, որ այս ռազմական գործողությունների  նախաձեռնողը Ալիևն է, նա այստեղ երկրորդական, երրորդական դեր ունի: Հիմնական տականքը, որը ամեն կերպ  վարում է իր հայատյաց քաղաքականություն Թուրքիան է` սյսօրվա իր սրիկայի՝ Էրդողանի գլխավորությամբ: Ամեն ինչ կախված է, թե Թուրքիան ինչպես իրեն կպահի հետագայում: Հուսանք, որ շուտով էրդողանը չի լինի», – հավելեց նա:




Լրահոս