
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Ռուսաստանի միջնորդական քայլերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
«Կարծիքների են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացման մասին՝ հաշվի առնելով վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ կայացած հեռախոսային կոնտակտները: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի միջնորդական քայլերի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը: