Զինված ուժերի հոգևոր առաջնորդը` զենքով առաջնագծում լինելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրականացվող ռազմական ակտիվ գործողությունների ընթացքում հայ զինվորի կողքին բացի հարազարով կամավորականներից առաջնագիծ էին գնացել նաեւ հայ հոգեւորականները: Ավելին, ապրիլի 2-ին հրապարակվել էր լուսանկար , որտեղ հայ հոգեւորականները զենքով եղել են առաջնագծում: ArmLur.am-ը սահմանային լարվածության, հայ հոգեւորականների առաջնագծում լինելու եւ այլ հարցերի շուրջ զրուցեց  ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ:

Ըստ եպիսկոպոս Աբրահամյանի` ցանկացած իրավիճակում իրենք պարտավոր են լինել հայ զինվորի կողքին` անկախ նրանից` այդ զինվորը մարտական հերթապահություն է իրականացնում, ճաշարանում է, թե իր քնելու պահն է, որ ինքը աղոթքով է քնում. «Հոգեւորականը միշտ պետք է զինվորի կողքին լինի: Այս դառը փորձությունը, իրավիճակը ցույց տվեց, որ մեր հոգեւորականը պատրաստակամ է: Նշեմ, որ ոչ միայն զինված ուժերում ծառայող հոգեւորականն է կանգնել հայ զինվորի կողքին, այլեւ Մայր աթոռի միաբանները, բարձրաստիճան հոգեւորականները. բոլորն էլ միակամ ցանկացան լինել հայ զինվոր կողքին»:

Անդրադառնալով հոգեևարականների կողմից զենքով առաջնագծում լինելու լուսանկարին, որը հայտնվել է համացանցում, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասաց. «Ես ասեմ, որ անգամ ջղայնացել եմ, որ իրենք զենքով էին, քանի որ հոգեւորականը զենք չի վերցնում, բայց ինձ ասացին` իրենք տեսել են, որ զինվորականը ծանր վիճակում է եղել, դրա համար են զինվորի զենքը վերցրել եւ օգնել են նրան: Իրենք ունեն զենք, դա մեր տերունական խաչն է, եւ իրենց մեծ նվիրումը, հավատքը եւ աղոթքը»:

Նշենք, որ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ունի 53 հեգեւորական, որոնք մեծամասամաբ ծառայում են սահմանային եւ ուսումնական զորամասերում. «Նրանք կատարում են իրենց պարտականություններն այն իմաստով, որ այդ դժվար օրերին եղան մեր զինվորի կողքին, հենակետերում իրենց քրիստոնեական ճշմատությունը տարածեցին: Այդ ճշմարտությանը, խոսնակը լինելով հանդերձ, դարձան նաեւ անմիջական ականատեսը այն իրավիճակի, որը շատ մեծ ոգեւորություն առաջացրեց ոչ միայն զինվորականների մեջ, այլեւ այն մարդկանց, որոնք հետեւում էին այս իրադարձություներին»:

Ըստ գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի` հրամանատարներից շատերը, որոնք զինվորներ են եղել, որոնցից չեն սպասել նման հայրենասիրության դրսեւորոմ, վերջիններս հայրենասիրության լիարժեք օրինակներ են ցույց տվել. «Փառք ենք տալիս Աստծուն, որ ունենք նման երիատասարդություն եւ այդպիսի զինվորներ: Մեր զինվորները փառքով են կատարել իրենց առաջադրանքները, եւ դա այն է, որ մեր ծնողները լավ երիատասարդներ են դաստիարակել: Ուստի` ցանկանում եմ որպես հայ`  որպես քրիստոնյա հոգեւորական, որ մեր սահմաններում խաղաղություն լինի, եւ թող թշնամին ոչ մի ոտնձգություն չանի: Մենք` եւ հոգեւոր իմաստով եւ մարտական ոգով պատրաստ ենք լինել զինվորի կողքին եւ պաշտպանել հայրենիքը: Փառք ու պատիվ մեր զինվորներին եւ աղոթք ու խունկ մեր բոլոր նահատակներին: Աստված պահապան հայոց բանակին»:

Քնար Մանուկյան




Լրահոս