
Շաքի-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 6-ին, ժամը 08.19-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին “Օպել” մակնիշի 18 ՍՏ 150 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ռ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Տուժածներ չկան: